13/08/2020 12:41
Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի արդյունքում շահառուներին հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ․ Վարչապետ
Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրերի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսական ոլորտը, բիզնեսը և այլ ոլորտներ», - ասաց Փաշինյանը։
Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ևս երկու ծրագիր։