14/08/2020 19:40
Լուկաշենկոն հերքել է Բելառուսից հեռանալու մասին լուրերը
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Բելառուսում գործադուլների մասին կոչերը, հերքել է տեղեկությունը, որ լքել է երկիրը: Նա նման հայտարարություն է արել շինարարական արդյունաբերության աշխատանքների վերաբերյալ հանդիպման ժամանակ:
«Սկզբի համար ասեմ, որ ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, քանի որ լուրեր են տարածում, թե «նախագահը լքել է երկիրը և արտերկրում է», - մեջբերում է ԲելՏԱ-ն պետության ղեկավարի խոսքերը:
«Այսօր ամսի 14-ն է, մենք հանդիպում ենք քննարկելու շինարարական արդյունաբերության աշխատանքը», - ավելացրել է նա: