14/08/2020 18:47
Լուկաշենկոյի լեգիտիմությունը հարցականի տակ է. Լիտվայի նախագահ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չի կարծում, որ Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կարելի է անվանել պետության լեգիտիմ ղեկավար:
«Կարծում եմ, որ մենք չենք կարող Լուկաշենկոյին լեգիտիմ անվանել, քանի որ Բելառուսում տեղի չեն ունեցել ազատ ժողովրդավարական ընտրություններ», - ասել է Նաուսեդան՝ «Sky News»-ին տված հարցազրույցում:
Լիտվայի նախագահը չի բացառել նաև ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը Բելառուսի դեմ:
Նրա կարծիքով՝ դա բացասաբար կանդրադառնա քաղաքացիների վրա: