14/08/2020 19:53
Տիխանովսկայան դիմել է Բելառուսի ուժայիններին
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել բելառուսցի այն իրավապահներին, որոնք ուժ չեն գործադրել ցուցարարների դեմ:
«Ես շնորհակալություն եմ հայտնում այն աշխատակիցներին, որոնք հրաժարվել են հանցագործ հրամաններ կատարել իրենց քաղաքացիների դեմ», - ասել է Տիխանովսկայան տեսաուղերձում:
Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Տիխանովսկայան Լիտվայում է: