14/08/2020 13:28
Անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ մշակել․ Փաշինյան
Ամեն անգամ սահամանին հրադադարի խախտումների մասին միջազգային հանրությունը երկու տարբեր կարծիք է լսում՝ Հայաստանը պնդում է, որ Ադրբեանն է նախահարձակ եղել, այնտեղ էլ հակառակն են ասում, հետևաբար միջազգային հանրությանը ճշգրիտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ մշակել, BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, ոթե ինչու է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանն է։
«Ինչո՞ւ եմ ես ասել, որ ԼՂ՝ Արցախը, Հայաստանն է։ Նախ որովհետև ԼՂ-ում մի քանի հազար տարի է բնակված է արմատական հայերով, և ի դեպ, «Արցախ» անվանումը մի քանի հազար տարվա պատմություն ունի», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք Փաշինյանը պատրաստ է ներողություն խնդրել ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար (հեղինակը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, մինչև միջազգային դիտորդները կարծում են, որ 1992 թ-ին Խոջալուի դեպքերի ժամանակ տուժել են խաղաղ բնակիչներ հայ զինված ուժերի պատճառով), Փաշինյանը չի պատասխանել։
«Նախկինում նա մի քանի անգամ կրկնել է ադրբեջանական դավադրական տեսությունը, որը ադրբեջանի ընդդիմությանն է մեղադրում Խոջալուի խաղաղ բնակչությանը սպանելու համար և դարձել է Հայաստանի առաջին առաջնորդը, որը հանրայնորեն հերքել է այդ հանցանքը»