14/08/2020 12:08
66 միլիարդ դրամ է ուղղվել մասնավոր հատվածին. Էկոնոմիկայի նախարար
Կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանող կազմակերպությունները որոշակի չափը գերազանցող արտահանումների դեպքում պետական տուրքի գումար էին վճարում, բայց մենք որոշել ենք, որ մինչև դեկտեմբերի 31-ն այդ գումարները հետ են վերադարձվելու նրանց, որպեսզի ընկերություններն այդ գումարներն օգտագործեն իրենց բնականոն գործունեությունը սպասարկելու համար, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք արտոնյալ վարկավորում ենք իրականացնում գրեթե առանց ոլորտային սահմանափակման: Խոսքը բավականաչափ թվով շահառուների մասին է: Մոտավորապես 66 միլիարդ դրամ է ուղղվել մասնավոր հատվածին: Երկրորդ միջոցառմամբ մենք վերամշակող ընկերություններին մեծ ծավալով՝ 33 միլիոն դրամի աջակցություն ենք տրամադրել, որի տոկոսները սուբսիդավորվել են կառավարության կողմից: Երրորդ միջոցառումը փոքր բիզնեսին ուղղված արտոնյալ վարկային միջոցներն էին: Թվով 847 կազմակերպություններ եղել են շահառումներ»,- ասաց նախարարը: