14/08/2020 17:08
Այսուհետ անձնական մեքենաներում, անտառներում ու սարերում դիմակի կրումը պարտադիր չէ. որոշումը մտավ ուժի մեջ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ՝
անձնական օգտագործման մեքենաներում
գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում,
սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը։