14/08/2020 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 41,299 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 276-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 34,164 (+267) մարդ, այս պահին բուժվում է 6,082 (+3)։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով մահերի թիվը 814 է, այլ պատճառներով մահերինը՝ 239։
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։