14/08/2020 13:11
«Դեռ վաղ է գնահատականներ տալ»․ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ չի ձախողել կորոնավիրուսի դեմ պայքարը։
Վարչապետը, մասնավորապես նշել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ՝ չմեկնաբանելով այն փաստը, որ հարևան Վրաստանում վարակվածների թվի մի քանի անգամ նվազ ցուցանիշ է գրանցվել։
Հաղորդավարի հարցին, թե համավարակի տարածման թեժ ժամանակահատվածում վարչապետին նկատել են առանց դիմակի, այյն դեպքում, երբ նա ինքը ամոթանք էր տալիս դիմակ չկրող քաղաքացիներին, Փաշինյանը հայտարարել է, որ ինքը հետևել է այն տարածքի կանոններին, որտեղ տեղի է ունեցել պաշտոնական ընդունելությունը։
«Այդ օրը մենք իրոք գործել ենք Լեռնային Ղարաբաղում ամրագրված կանոնների համաձայն», - ասել է նա։