15/08/2020 15:39
Իսպանական իշխանությունները խստացնում են կարանտինը
Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել ներդնել լրացուցիչ միջոցներ՝ նոր տեսակների կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:
Նրա խոսքով՝ դիսկոտեկների և բարերի աշխատանքն արգելված է, մինչդեռ ռեստորանները և սրճարանները պետք է փակվեն ոչ ուշ, քան ժամը մեկը:
Բացի այդ, գերատեսչությունը որոշում է կայացրել արգելել ալկոհոլի օգտագործումը փողոցում: Հանրային վայրերում՝ ներառյալ փողոցում, ծխելը նույնպես արգելված է, եթե հնարավոր չէ երկու մետր հեռավորություն պահպանել, նախազգուշացրել է նա:
Համաձայն վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19 վարակի 358 843 դեպք: Ընդհանուր առմամբ, 196 958 մարդու հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, սակայն բարդություններից մահացել է 28 617 մարդ: