15/08/2020 12:22
Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կսկսի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ 2231 բանաձևին համապատասխան՝ Միացյալ Նահանգները լիարժեք իրավունք ունի նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նախորդ բանաձևերի դրույթների վերականգնումը:
«Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կկատարի այդ խոստումը՝ ոչինչի առջև կանգ չառնելով՝ զենքի էմբարգոն երկարաձգելու համար», - ասված է Քրաֆթի հայտարարության մեջ: