15/08/2020 13:54
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը
Իրանին զենք վաճառելու էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ամերիկյան որոշման նախագիծը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակը, վկայում են քվեարկության արդյունքները:
ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունն աջակցել են բանաձևի նախագծին, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են եղել: 11 անդամ պետություն ձեռնպահ է մնացել:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը՝ ուղղված Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգմանը: