Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան

15/08/2020 15:15

Հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ. Ավո Ադամյան


Հայկական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող «Խաբկանք» հեռուստասերիալը տևական ժամանակ է` հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողի մոտ: Հիմնական պատճառներից է դերասանական կազմի ընտրությունը, որի մի մասը, պարզվում է՝ ճանաչված ու կայացած երգիչներ են, կարծեք թե, նաև՝ շնորհալի դերասաններ: Հետաքրքրականն այն է, որ սերիալում միայն երգիչները հանդես են գալիս իրենց իսկ անուններով:

Հովակ Գալոյանի, Արմեն Մարգարյանի, Թինա Գավալյանի, Ալինա Մարտիրոսյանի, Տաթևիկ Ադումյանի, Հակինթ Բաղդասարյանի և մյուս արտիստների հետ նկարահանման հրապարակը կիսում են երգիչ Ավո Ադամյանը (գլխավոր հերոս), Լիդուշիկը, Նարինե Մկրտումյանը և այլք:

«Խաբկանք»-ի սցենարիստն է Անուշիկ Պետրոսյանը, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանը:

Aysor.am-ը զրուցել է Ավո Ադամյանի հետ:

- Ո՞ւմ առաջարկով «Խաբկանք»-ում ստանձնեցիք գլխավոր հերոսի կերպարը:

- Առաջարկը ստացել եմ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից, ում մինչ այդ չէի ճանաչում, պատահական 1-2 անգամ էի տեսել ընդհանուր գործընկերների միջավայրում: Ու հունվարյան մեկ օր նրանից զանգ ստացա, ասեց, որ սերիալի սցենար է գրում, ու գլխավոր հերոսի կերպարում իր աչքի առջև անընդհատ իմ պատկերն է: Փետրվարի 17-ին արդեն նկարահանման հրապարակում էինք: Իհարկե, մի շրջան, COVID 19-ով պայմանավորված, նկարահանումները դադարեցրեցինք: Հետագայում էլ վերսկսեցինք՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին: 

- Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ մեզ հետ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ երազում եք խաղալ ֆիլմում՝ հերոսի, կամ Ձեր խոսքը մեջբերեմ՝ «կինոյի տղու» կերպարում: Պետք է ենթադրել, որ այս առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնվել եք:

- Փաստորեն՝ Ձեզ հետ կիսված երազանքս կատարվել է (ծիծաղում է-հեղ.): Ճիշտն ասած՝ հասկանալով, թե սերիալային գրաֆիկն ի՜նչ ծանրաբեռնվածություն ունի, դժվարանում էի համաձայնություն տալ: Մինչ այս էլ տարբեր նախագծերից առաջարկներ եմ ստացել, բայց ստիպված եմ եղել մերժել: Մինչ արտակարգ դրության սահմանումը՝ որպես երգիչ, հանդիսավար, ես շատ ծանրաբեռնված էի, օրեր են եղել, որ ինքնաթիռից իջել՝ մյուս ինքնաթիռն եմ նստել: Այդ ընթացքում էլ մի քանի լավ առաջարկ ստացել եմ, բայց ստիպված եմ եղել մերժել: Իհարկե, հանդիսավարությունն ինձ համար փող աշխատելու միջոց է, իմ տարերքը կինոն, երգն ու տեսահոլովակն է: Այս առաջարկն ընդունեցի ոչ միայն այն պատճառով, որ, այսպես ասած, «կինոյի տղու» դերն է ինձ վստահվել, այլ նաև այն պատճառով, որ մեծ է հարգանքս այս սցենարիստի հանդեպ, զգում էի, որ իր գործի նվիրյալն է: Մի կողմ եմ թողել այն, թե ինչ օգուտ կամ ինչ վնաս կարող եմ ունենալ: Հեռախոսի մյուս կողմից զգում էի այդ աղջկա խանդավառությունը, հասկանում էի, որ սիրուն մի բան է արարել ու դրա մի մասնիկը պետք է լինեմ: Կարևոր հանգամանք է նաև այն թիմը, որն աշխատում է այս ֆիլմի վրա: Դերասանական կազմում պրոֆեսիոնալներ են, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանն էլ, կարելի է ասել, այս ամեն ինչի սյունն է, աշխատում է առանց հանգստի. նա չի մրսում, չի սովածանում, չի հոգնում ու չի քնում:

- «Խաբկանք»-ում հերոսը գործարար է, ում տարերքը որսորդությունն է, հերոսուհին՝ լրագրող, ով մոլի կենդանապաշտպան է: Գիտեմ, որ իրական կյանքում էլ Տաթև Ադումյանը կենդանապաշտպան է, դուք էլ երբեմն որսի զենք եք վերցնում Ձեր ձեռքը:

- Երբ ֆիլմի տնօրենը զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է հանդիպենք, ես Աշտարակում էի՝ տատիկիս տանը: Նապաստակներ էինք որսացել, ասացի՝ «ավելի լավ է դուք եկեք, նապաստակ ուտենք» (ծիծաղում է-հեղ.): Պատկերացրեք, որ դա սցենարի ուղղությունը փոխեց: Հենց առաջին սերիայում պարզվեց, որ հերոսս որսի է գնում: Հենց այդ տեսարանում ինչ տեսել եք՝ որսի զենք, մեքենա, համազգեստ, ամեն ինչ իմ անձնականն է: Ասեմ, որ ի դեմս Տաթևի՝ կենդանիները հրաշալի պաշտպան ունեն: Իմ աչքով եմ տեսել, թե ոնց է իր սեփական ֆինանսական միջոցներով շներին բուժում: Մի անգամ վիրավոր շան համար այնքան լացեց, որ արդեն մենք էլ էինք լացում:

- Որսորդության նկատմամբ սերը որտեղի՞ց է առաջացել:

- Նախ ասեմ, որ ես էլ եմ կենդանիներ շատ սիրում, հատկապես՝ շուն: Ուղղակի փոքր եղբայրս էր զբաղվում որսորդությամբ: Հայաստանից գնալուց առաջ մի մեծ զինանոց է ինձ թողել՝ իմ անունով: Ու ես ավտոմատ օրինական որսորդ եմ դարձել: 

- Մեկ զուգադիպություն էլ կա. դերասանների մի մասի հերոսները հենց իրենց անուններն են կրում: Ձեր դեպքում նաև ազգանունն է պահպանվել՝ սերիալում էլ Ավետիք Ադամյան եք:

- Այո, հենց սկզբում Անուշիկ Պետրոսյանն ասաց, որ այս ֆիլմում ես իմ անունով՝ որպես Ավո եմ հանդես գալու: Ինքնստինքյան, պահպանվեցին նաև ֆիլմում նկարահանվող մյուս երգիչների անունները:

- Տպավորություն է, որ Դուք և Ձեր հերոսը բնավորության նույն գծերն ունեք: Կա՞ նման բան, «Խաբկանք»-ի Ավոն նմա՞ն է երգիչ Ավոյին:

- Ճիշտ եք նկատել, մենք շատ նման ենք, որովհետև սցենարիստը կերպարը գրել է հենց իմ տեսակի նման: Այնպես չի, որ ես ինձ եմ խաղում: Որքան էլ կերպարդ քեզ նման լինի, դու քեզ պիտի չխաղաս, դրա իրավունքը չունես: Փառք Աստծո, մասնագիտական կրթություն ունեմ. Բացի դասական վոկալը, ավարտել եմ նաև Մանկավարժական ինստիտուտի օպերետայի դերասան բաժինը: Կուրսղեկս Երվանդ Մանարյանն է եղել, ում մոտ դերասանի վարպետության լուրջ դպրոց եմ անցել: Բեմական խոսքի վարպետություն ինձ դասավանդել է Հրաչուհի Ջինանյանը:

- Իսկ կա՞ հերոսի մեջ մի գիծ, որը հատուկ չէ իրական Ավոյին:

- Այո, ես երբեք, ոչ մի պարագայում չեմ սիրահարվի եղբորս նշանածին կամ ընկերոջս քրոջը: Ուրիշ աչքով չեմ նայի երբեք այն աղջկան, ով իմ ընկերն է: Սա իմ սկզբունքն է, մանկուց եմ այսպիսին եղել: Փոքր տարիքում նույնիսկ ընկերներիս հետ տարաձայնություններ ենք ունեցել այս հարցում. ես ու մտերիմ ընկերս քիչ էր մնում իրար «սպանեինք», երբ իմացա, որ նա մեր մյուս ընկերոջ քրոջն է սիրահարված: Ախր չէ՞ որ դու անընդհատ այդ տուն ես մտնում ու դուրս գալիս, այդ աղջիկը նաև քեզ համար է քույր…Չգիտեմ, ինձ համար դա անընդունելի է…

- Փաստորեն, սրտին կարողանում եք հրամայել…

- Կարող եմ «մեռնել», իմ մեջ սպանել այն, ինչ զգում եմ… Երեխա ժամանակ նման փորձ ունեցել եմ, ու այդ մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում:

- Վերջերս նոր տեսահոլովակով ներկայացաք հանդիսատեսին: Ինչպե՞ս ծնվեց «Կարոտ»-ը:

- Միանգամից ասեմ, որ այս տեսահոլովակը կոնմերցիոն նպատակներ չունի: Երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, բառերը միասին ենք գրել… Նաև ասեմ, թե ինչո՞ւ սիրեցի այս տեսահոլովակը. ես չեմ սիրում արտագաղթը ու չէի պատկերացնում, որ մի օր էլ իմ ընտանիքից այդ պանդխտության հոտը կգա: Կրտսեր եղբայրս՝ Արման Ադամյանը, ամուսնանալուց հետո մեկնեց շրջագայության ու չվերադարձավ: Սիրտս կարոտից տրաքում է, իմ փոքրն էր, իմ էրեխեքի պես եմ սիրում: Մի անգամ Հայկի մոտ այս երգի չմշակված տարբերակը լսեցի, միանգամից ասացի՝ կարծես իմ մասին գրած լինես: Ասաց՝ իմացիր, որ սա քոնն է: Հաջորդ օրվանից սկսեցի աշխատել երգի մշակման վրա: Ինձ համար սա անփոխարինելի գործ դարձավ: Իմ շատ լավ ընկեր Արսեն Բարսամյանը հրաշալի գործիքավորեց: Տեսահոլովակի սցենարը ես եմ գրել, հագուստ, տարածք՝ ամենը ես եմ ընտրել: Նկարահանել է «Freedom Company»-ն (ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան, օպերատոր՝ Վահե Ադամյան):

- Ձեր երկրպագուները սոցիալական ցանցի Ձեր էջերում բազմաթիվ մեկնաբանություններ են գրում, խոստովանություններ անում: Հետևո՞ւմ եք այդ ամենին:

- Անպայման: Ես կյանքում միշտ վախեցել եմ «սուտի» անհասանելի մարդկանցից, ովքեր ձևացնում են, թե անհասանելի են, արտիստը պիտի հանրության մեջ չհայտնվի, սովորական խանութ չմտնի… Ես այդպիսին չեմ, օրգանիկ, կյանքի մարդ եմ: Օրինակ՝ Ձեզ, եթե վաղը մեկ բաժակ ջուր պետք լինի, կարող եք ուղղակի իմ համարը հավաքել (ծիծաղում է - հեղ.):

- Ավո, դերասանները շատ դեպքերում չեն թաքցնում, որ սերիալն իրենց համար առաջնահերթ կողմնակի եկամտի աղբյուր է: Կա՞ նման բան, Ձեզ բավարարո՞ւմ է գումարի այն չափսը, որն աշխատում եք սերիալում:

- Կոնկրետ ինձ համար առաջնայինը դա չէ: Սերիալի տնօրինությունն առատաձեռն է, չեմ ժխտում, բայց բոլորն էլ գիտեն, որ մեզ համար եկամտի աղբյուր հիմնականում կորպորատիվ միջոցառումներն են հանդիսանում: Սերիալը չի կարող ինձ համար ապահովել այն ֆինանսը, որը ես եմ աշխատում իմ գործունեությամբ: Թող այս համավարակը վերանա, ու իմ աշխատանքը այնքան շատ է լինում, որ ես հաճախ ինքնաթիռից իջնում ու հաջորդ ինքնաթիռն եմ նստում՝ հերթական միջոցառմանը մեկնելու:

- Սերիալային փորձ ունեք, 26 մասանոց ֆիլմերում նկարահանվել եք… Սպասո՞ւմ եք Ձեր գեղարվեստական ֆիլմին:

- Անպայման, սպասում եմ այնպիսի գեղարվեստական ֆիլմի, որը տարբեր լեզուներով կթարգմանվի ու աշխարհին կմատուցվի: Կարմիր գորգով պիտի քայլեմ, վստահ եմ իմ ուժերին (ժպտում է-հեղ.): Ես պարտվել չեմ սիրում…

- Դուք երգիչ եք, ով զբաղվում է նաև հանդիսավարի գործունեությամբ: Պատճառը միայն լավ գումար աշխատե՞լն էր:

- Մտահղացումն այնտեղից եկավ, որ երբ ինչ-որ տեղ երգում եմ՝ ինքս ինձ ներկայացնեմ: Թե չէ աշխատող, օրերով չքնող մարդու համար վիրավորական է, երբ մի երկու կիսակայացած հանդիսավարներ քեզ կեսբերան են ներկայացնում, քանի որ ոմանց պես շաբաթը մեկ միլիոն չես ծախսում ու մի անճաշակ տեսահոլովակ նկարահանում՝ քեզ ճանաչել տալու համար: Ես մրցել չեմ սիրում, ինձ ավելի լուրջ նախագծերն են հետաքրքրում: Փառք Աստծո, այն ժամանակից, երբ տիրապետում եմ հանդիսավարի շատ բարդ գործին՝ աշխատանբքային որևէ խնդրի չեմ առնչվել:

- Համավարակով պայմանավորված՝ շատերի աշխատանքային քարտեզը փոխվեց: Երգիչները, հանդիսավարները ցույցեր էին անում: COVID-19-ը Ձե՞զ էլ խանգարեց:

- Եթե մարդիկ դուրս են եկել, ուրեմն էլ տեղ չկա ու ճիշտ են արել: Միևնույն ժամանակ, այս խնդիրն աշխարհով մեկ է, համատարած նույն վիճակն է: Պարալիզացվել էր ամեն բան: Կոնկրետ ես իմ կաշվի վրա եմ զգում. մարտի 12-ից առ այսօր որպես երգիչ կամ հանդիսավար՝ 1 դրամ չեմ աշխատել: Բայց էլի շնորհակալ եմ Աստծուց, ուրեմն այդպես էր պետք: Փառք Աստծո, ես վարկեր, պարտքեր չունեմ, ներկայիս իմ քիչ աշխատածով կարողանում եմ ընտանիքիս օգտակար լինել, հնարավորության դեպքում էլ՝ օգնել ընկերներիս:

- Երկու որդի ունեք: Ի՞նչ տարիքի են:

- Մեծս 13 տարեկան է, փոքրս՝ 11:

- Մեր նախորդ հարցազրույցից նաև մեկ բան եմ հիշում. ասել էիք, որ սիրում եք, երբ Ձեր կինը տեսահոլովակների նկարահանումների ժամանակ ուղեկցում է Ձեզ: Սերիալի նկարահանումների ընթացքո՞ւմ էլ եք պահում այդ ավանդույթը:

- Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է: Ոչ միայն կինս, այլև՝ ծնողներս ու որդիներս միշտ ինձ օգնում ու աջակցում են: Երբ չեմ հասցնում, հայրս ավտոմեքենաս տանում է լվացման կետ, լիցքավորում է, երեխաներս օգնում են բեմական, էկրանային հագուստը մեքենայում տեղավորելու, կամ այնտեղից հանելու գործում: Գուցե մանրուք թվա, բայց դրանք շատ կարևոր օգնություններ են: Այս ամենը մեր բիզնեսն է: Նույն «Կարոտ» տեսահոլովակի մեջ նկարահանվել են իմ ընտանիքի անդամները՝ հայրս, իմ երիտասարդությունը մարմնավորում է կրտսեր որդիս՝ Գրիգոր Ադամյանը, վերջին կադրում մորական տատիկս է նկարվել: Քիչ առաջ ասացի, որ տարածքը ես եմ ընտրել. տունը, որտեղ նկարահանել ենք տեսահոլովակը, մամայիս տատիկի մորական տունն է, որտեղ իրենք ապրել են 1914 թվականից՝ գաղթելով Խնուսից: Քեռիներս ոչինչ չեն փոխել, ինչպես եղել է, այդպես էլ պահպանել են տունը:

- Անընդհատ բեմում եք, էկրանին, բազմաթիվ կանանց ու աղջիկների միջավայրում: Երկրպագուների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, ովքեր անընդհատ մեկնաբանություններ են գրում ու սիրո խոստովանություն անում: Ընտանիքում դա խանդի առիթ չի՞ դառնում:

- Իմ ու կնոջս սիրո պատմությունը 18-19 տարվա վաղեմություն ունի, այդքան տարի միմյանց ճանաչում ենք, մենք շատ ամուր ենք կպած այդ սիրուն (ժպտում է - հեղ.): Մենք գիտեինք, թե ինչ ընտրություն ենք կատարում: Խանդն էլ է մարդու համար, ինչպե՞ս կարող ենք միմյանց չխանդել, հատկապես, որ շատ սիրուն, հրաշք, պարուհի կին ունեմ: Բայց, քանի որ վերահսկում ենք այդ խանդը՝ խնդիրներ չեն առաջանում: Նա ինձ երկու հրաշք տղա է պարգևել, սիրող ու խաղաղ ընտանիք, ծնողներիս հետ էլ լավ հարաբերություններ ունեն: Ես էլ իրենց օգնությամբ ապահովում եմ մնացածը: Դրանից առավել ոչինչ չեմ ուզում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ