17/08/2020 19:00
Տնտեսավարողների կողմից պարետի հաստատած նորմերի խախտումները նվազել են
ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի այսօրվա օրակարգում կրկին կասեցումներ ու ստոուգայցեր էին։
ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։ ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Այսօր նաև դրանց հիմքով ԱԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված ստուգայցերը։
Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։
Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։
Մարզային թիմերն շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։
Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։
Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։
Արձանագրված հիմնակործողան խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է պարետի որոշման լուրջ խախտում։
ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։