17/08/2020 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է 41,701 կորոնավիրուսի դեմք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 38-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 34,655 (+ 71) մարդ, այս պահին բուժվում է 5,978 հոգի։
Ընդհանուր առմամբ, կորանավիրուսի հետևանքով գրանցվել է 824 մահվան դեպք, այլ պատճառով մահերի թիվը՝ 244 է։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 մարդ: Այլ պատճառով մահերի թիվը՝ 1:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։