17/08/2020 18:30
«Չէի էլ կարող ենթադրել, որ Նիկ Էգիբյանը եղել է խուզարկուի դերում ու հետևել է քրոջ ընկերոջը». Նոր հաղորդաշար՝ յութուբյան տիրույթում
Օգոստոսի 15-ին «Double Frame Production»-ի և հաղորդավար Յուրա Վահանյանի համագործակցության արդյունքում, փրադաքշնի յութուբյան ալիքում նոր հաղորդաշար հեռարձակվեց՝ «Իրավիճակը» անունով։ Այն բացահայտելու է հայ հայտնիներին այն կողմից, որին դեռ անդրադարձ չի եղել։
«Չէի էլ կարող ենթադրել, որ Նիկ Էգիբյանը եղել է խուզարկուի դերում ու հետևել է քրոջ ընկերոջը, կամ կարո՞ղ էիք պատկերացնել, որ որևէ հայտնի մեկը կպատմի թե ինչի՞ց է ամենից շատ վախենում, բայց երգիչն անկեղծացավ «Իրավիճակում» », - տեղեկացնում է հաղորդավար Յուրա Վահանյանը։
«Նախագծում շատ հետաքրքիր հյուրեր կլինեն առաջիկայում։ Նկարահանումներն էլ կանցնեն տարբեր լոկացիաներում ու իրավիճակներում», - փաստում է նախագծի պրոդյուսեր Բորիս Վարդանյանը։
Պրոդյուսերն ու հաղորդավարը նոր մարդիկ չեն հեռուստատեսության ոլորտում, ուստի, գիտակցում և միաբերան կարևորում են թիմային աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով օպերատոր Արմեն Հակոբյան Թամրազյանին, անիմատոր Թաթ Ավագյանին, հնչյունային ռեժիսոր Անահիտ Կարապետյանին և, իհարկե, առաջին թողարկման հյուրին՝ Նիկ Էգիբյանին, ով խիզախեց, վստահեց թիմին։