18/08/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է 41,846 կորոնավիրուսի դեմք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 145 -ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 34,982 (+327) մարդ, այս պահին բուժվում է -5787 հոգի։
Ընդհանուր առմամբ, կորանավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 832 դեպք, այլ պատճառով մահերի թիվը՝ 245 է։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 մարդ: Այլ պատճառով մահերի թիվը՝ 1:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։