19/08/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է 42 056 կորոնավիրուսի դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 210-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 35 226 (+244) մարդ, այս պահին բուժվում է 5748 (-39) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1082 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 833 (+1), այլ պատճառներով՝ 249 (+4):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։