19/08/2020 13:51
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂ հարցում սա է հաջողության չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։