20/08/2020 11:43
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ:
2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:
Առ այսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն: