21/08/2020 13:55
Դպրոցներում սահմանվելու է 6-օրյա աշխատանքային ռեժիմ, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ:
Ըստ հրապարակվծ ուղեցույցի՝ դասարաննեարում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։
20-ից ավելի սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 մասի։
Դպրոցներում կապահովվի պատճաշ օդափոխություն օրվա ընթացքում առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ։
Դպրոցներում սահմանվելու է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։
Ուղեցույցն՝ այստեղ։