21/08/2020 12:44
Հին սահմանակետը վերակենդանացնելու մասին Հայաստանի որոշումը մեծ մտահոգություն է առաջացրել. Լավրովը՝ հուլիսյան բախումների մասին
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագ վերականգնման ուղղությամբ: Այդ մասին «Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նշել է՝ հուլիսին սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ մեծածավալ խախտումն է դարձել։
Նրա խոսքով, վերջին 26 տարում առաջին անգամ բարձր ինտենսիվության ռազմական բախումները՝ հրետանու, ականանետների և հարվածային անօդաչուների օգտագործմամբ, ընթացել են ոչ թե ԼՂ շփման գծում, այլ անմիջաբար Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում։
Լավրովն ասել է, որ հակամարտությանն է հանգեցրել պատճառների մի ամբողջ համալիր. սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ թեժացումը։ Բացի այդ յուրատեսակ ձգան է հանդիսացել աշխարհագրական գործոնը․ հայկական կողմի որոշումը հին սահմանակետը վերակենդանացնելու մասին, որը տեղակայված է ադրբեջանական արտահանման խողովակաշաշերից 15 կմ հեռավորությամբ, առաջացրել է ոմանց մեծ մտահոգությունը, մյուսների չարդարացված պատասխան արձագանքը և արդյունքում գործարկել է դիմակայության թափանիվը։