21/08/2020 11:35
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8683 փորձանմուշի հետազոտություն: