21/08/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 42 477 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 158-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 35 693 (+217) մարդ, այս պահին բուժվում է 5689 (-67) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1095 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 842 (+6), այլ պատճառներով՝ 253 (+2):
Մեկ օրում մահացել է 8 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։