24/08/2020 12:30
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության հերթական նիստն է անցկացնում, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը»խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ որևէ հստակ օրակարգ չկա, խմբակցության հերթական հանդիպումն է վարչապետի հետ, իսկ օրակարգը կձևավորվի արդեն նիստի ընթացքում:
Նշենք նաև, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանեց ՔՊ գրասենյակ, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: