24/08/2020 14:52
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը, «Интерфакс»-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից (ՌՀԴԾ):
«Հայ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է: Օդանավերի գնման թեման կքննարկվի, եթե հայկական կողմը հաստատի իր հետաքրքրությունը դրանում», - ասել է Ռուսաստանի ՌՀԴԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
2019-ին Հայաստանը Ռուսաստանից գնել է «Սու-30ՍՄ» չորս կործանիչ: Երևանը հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստանից նոր ինքնաթիռներ ձեռք բերել: