24/08/2020 14:00
Մինսկում ձերբակալել են ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Դիլևսկուն և Կովալկովային
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներ Սերգեյ Դիլևսկին և Օլգա Կովալկովան ձերբակալվել են վարչական գործի շրջանակներում, հայտնել է ոստիկանության Մինսկի բաժնի մամուլի քարտուղար Նատալյա Գանուսևիչը:
«Նրանք ձերբակալվել են վարչական գործընթացի շրջանակներում», - Գանուսևիչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Խորհուրդը հայտնել է, որ նախագահության կալանավորված անդամները կստանան առավելագույն իրավաբանական օգնություն: