24/08/2020 14:40
Միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար՝ Վրաստանում. երեքշաբթին հայտարարվել է սգո օր
Երեքշաբթի Վրաստանում սգո օր է հայտարարված ի հիշատակ Դուշեթսկու շրջանում Բիսո գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 17 զոհերի: Միկրոավտոբուսն ընկել էր 80 մետրանոց անդունդը, հայտնում է MIR 24-ը:
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է երեք վիրավորի մասին, նրանք ստացել են լուրջ վնասվածքներ և հոսպիտալացվել են:
Ականատեսներն ասում են, որ ավտոբուսը մեծ արագությամբ անցնում էր վտանգավոր շրջադարձով, երբ բախվել է ճանապարհին կայանած մեքենայի, այնուհետև ընկել մոտ 80 մ բարձրությունից:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հրշեջ-փրկարարական ջոկատները, բուժաշխատողներն ու հատուկ տեխնիկան: