24/08/2020 11:55
Դամասկոսում գազատարի պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն
Սիրիայի նավթի և բնական պաշարների նախարար Ալի Գանեմը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման հետևանքով, հայտնում է սիրիական պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
«Մենք պարզել ենք, որ պայթյունը տեղի է ունեցել դիվերսիոն ահաբեկչական գործողության պատճառով», - մեջբերում է հեռուստաալիքը Գանեմի խոսքերը:
Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Զուեհիր Հարբութլին ընդգծել է, որ առաջիկա ժամերին էլեկտրամատակարարումը կվերականգնվի ամբողջ երկրում:
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը, վկայակոչելով էներգետիկայի նախարարությանը, հաղորդել էր, որ Սիրիայի հարավում Դամասկոս նահանգում գազատարի պայթյունը հանգեցրել է երկրում ընդհանուր անջատումների: