24/08/2020 17:34
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին
Իրանում նախագահի հաջորդ ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:
«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո որոշվեց ընտրություններ անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին», - մեջբերում է ISNA-ն երկուշաբթի նրա խոսքերը:
Օրֆը կիրակի ասել է, որ ընտրական գործընթացի սկիզբը նախատեսված է 2021-ի փետրվար-մարտ ամիսներին: