24/08/2020 12:13
Բելառուսում Սահմանադրության փոփոխությունների մասին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկում
Բելառուսի համակարգող խորհուրդը սկսում է նախապատրաստումը երկրի Սահմանադրության փոփոխությունների մասին հանրաքվեի անցկացմանը:
Բելառուսցիներին կոչ է արվում սկսել բոլոր մակարդակների պատգամավորների լիազորությունները չեղյալ հայտարարելու կարգը:
Բելառուսի ընդդիմությունը կզբաղվի իշխանությունը փոխանցելու գործընթացով: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան:
Կովալկովան ընդգծել է, որ Լուկաշենկայի ձեռքին իշխանություն պահելը հանգեցնում է ձեռնարկությունների մեծ կորուստների և ազդում է մարդկանց բարեկեցության վրա:
«Նա ասում է, որ կբերի աշխատողներ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից: Բայց սա մեր երկիրն է: Մենք՝ Բելառուսի ժողովուրդը, մեզ պետք է միայն մեկ բան, որ նա վերջապես հեռանա: Մենք հայտարարում ենք, որ գործում ենք միայն Բելառուսի Սահմանադրության շրջանակներում», - գրել է Տիխանովսկայայի վստահված անձը:
Նա նաև Բելառուսի քաղաքացիներին կոչ է արել սկսել Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունները չեղարկելու կարգը: