24/08/2020 14:13
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 65 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 65 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 16 448 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 4744 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 961 493 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 2456 մարդ, ընդհանուր առմամբ՝ 773 095 պացիենտ: