25/08/2020 11:29
Լրատվամիջոցներին արգելում են լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը լրատվամիջոցներին թույլ չի տալիս լուսաբանել այս պահին ընթացող ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: ԶԼՄ ներկայացուցիչները համալսարանի բակում են՝ գլխավոր մասնաշենքի դիմաց: Մասնաշենքի մուտքը հսկում են անվտանգության աշխատակիցները:
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը մեկնարկել է ժամը 11:00-ին:
Նախապես առաջարկված օրակարգում հետևյալ հարցերն են՝
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը,
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրության հարցը,
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացների հարցը: