25/08/2020 10:33
TikTok-ը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հրամանագրի
Չինական TikTok սոցիալական ցանցը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր կարգադրության դեմ, որը նախատեսում է երկրում հավելվածի օգտագործման արգելք, եթե այն չվաճառվի ամերիկյան ընկերությանը, երեքշաբթի երեկոյան հայտնում են չինական ԶԼՄ-ները:
«Մեզ համար հեշտ չէ դատի տալ կառավարությանը, բայց մենք այլ ճանապարհ չունենք մեր իրավունքները պաշտպանելու, նաև մեր համայնքների և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար», - ասվում է TikTok-ի տարածած հաղորդագրության մեջ:
Համապատասխան հրամանագիրը Թրամփը ստորագրել էր օգոստոսի 6-ին:
Թրամփի հետագա հրամանագիրը ընկերությանը 90 օր ժամանակ է տվել գործարքն ավարտելու համար: