25/08/2020 20:15
Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ
Եգիպտոսի իշխանությունները նախատեսում են զբոսաշրջիկների համար բուրգեր և թանգարաններ բացել սեպտեմբերի 1-ից, հայտնում է ATOR-ը:
Ենթադրվում է, որ հյուրերը կկարողանան գնալ թանգարաններ և հնագիտական վայրեր, ներառյալ՝ Գիզայի բուրգերը, Լյուքսորի և Ասվանի տաճարային համալիրները: Նաև սեպտեմբերի 1-ից կվերացվեն բոլոր սահմանափակումները եգիպտացիների և օտարերկրացիների համար՝ մարզերի և քաղաքների միջև ճանապարհորդելու առումով, իսկ հոկտեմբերից Նեղոսով նավարկությունները կվերսկսվեն:
Եգիպտոսում մշակութային տուրիզմը և գետային նավարկությունները դադարեցվել էին օգոստոսի սկզբին: