25/08/2020 15:05
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 120 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 120 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 16 568 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 4696 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 966 189 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 6652 մարդ, ընդհանուր առմամբ՝ 779 747 պացիենտ: