25/08/2020 18:23
Թաիլանդում բանտերը կդառնան զբոսաշրջային ատրակցիոններ
Թաիլանդի ուղղիչ հաստատությունների նախարարությունը նախատեսում է ամբողջ երկրում 72 բանտեր վերածել զբոսաշրջային տեսարժան վայրերի, հայտնում է «Bangkok Post»-ը՝ հղում անելով արդարադատության նախարար Սոմսակ Տխեպսուտինին:
Այնտեղ կանցկացվեն խոհարարական մրցույթներ «Շեֆ-խոհարարների և բարերի» համար, կբացվեն խանութներ, որտեղ այցելուները կկարողանան գնել կալանավորների կողմից պատրաստված իրերը:
Արդարադատության նախարարը հայտնել է, որ այդ պլանն արդեն իրականացվում է հինգ բանտերում: Նա նաև ասել է, որ արդեն փորձարկվել են ժամանցի տարբեր տեսակներ:
Օրինակ՝ «շեֆ-խոհարարները՝ վանդակաճաղերից այն կողմ», տարբեր բնագավառներում մասնագիտությունների առաջխաղացման համար, հասարակության մեջ նորմալ կյանքին վերադառնալուն բանտարկյալների նախապատրաստվելը և ուղղիչ հաստատությունների հեղինակության փոփոխությունը:
2021 ֆինանսական տարում նախագիծը կընդլայնվի: