25/08/2020 16:37
Տավուշի սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք պարգևատրվել են․ Հակոբ Արշակյան
Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը, ֆեյսբուքյան էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի», - գրել է նա։