26/08/2020 08:55
Պայթյուն Երևանում. երկու հոգի փլատակների տակ են (Լուսանկարներ)
Այսօր ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այդ մասինի տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։
ԱԻՆ-ից հայտնում են, ոի պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։