26/08/2020 13:17
IT ոլորտի մասնաբաժինը 2019 թվականին ՀՆԱ-ի 2,4 տոկոսն է կազմել. նախարար
IT ոլորտի մասնաբաժինը 2019 թվականին ՀՆԱ-ի 2,4 տոկոսն է կազմել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք կարծում ենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնությունները միանշանակ տեղին են և արդարացված: Դա խթանում է նոր գաղափարներով հանդես եկող ընկերություններին: Մենք դրանով ավելի հասկանալի ենք դառնում, և ոլորտի զարգացման համար ամեն մի ծախսված գումարը հետ է ստացվում», - ասաց Հակոբ Արշակյանը: