26/08/2020 17:26
Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է երեքշաբթի բողոքի ցույցերի ժամանակ 51 ձերբակալվածի մասին
Բելառուսում երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է գրեթե 5 հազար մարդ, 51 ցուցարար ձերբակալվել է վարչական իրավախախտումների համար:
«Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում 51 անձ է ձերբակալվել՝ նախքան դատական կարգով վարչական իրավախախտումների քննությունը», - չորեքշաբթի հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն:
Ըստ նախարարության՝ Բելառուսի տարբեր շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 4,8 հազարը: Բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը հավաքվել է Մինսկում, Բրեստում և Մոլոդեչնոյում: