26/08/2020 13:35
Իրկուտսկում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ից 18-ը Իրկուտսկ քաղաքում։
Նիստին կմասնակցեն ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։
Նիստին կմասնակցեն նաև ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանը, վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանը, պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղարիբյանը, պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Լուսինե Հարությունյանը, պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Անաիդա Ալմազյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման բաժնի պետ Արման Աթանեսյանը։