26/08/2020 18:52
Չինաստանն առաջին անգամ փորձարկում է COVID-ի դեմ պատվաստանյութը
Չինաստանը հաստատել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն ստեղծվել է միջատների բջիջներից: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Դա, հավանաբար, կլինի երկրում նման պատվաստանյութի առաջին փորձարկումը:
Ընդ որում, կենդանիների վրա փորձարկումների արդյունքները, որոնք հրապարակվել են «Nature» ամսագրում, ցույց են տվել, որ պատվաստանյութը կարող է առաջացնել իմունային պատասխան SARS-CoV-2 վարակի դեմ մկների, նապաստակների և ոչ մարդկային պրիմատների մոտ՝ միայն մեկ ներարկումից 7 կամ 14 օրվա ընթացքում, առանց ակնհայտ կողմնակի ազդեցությունների: