26/08/2020 19:33
Թրամփն անցկացրել է քաղաքացիություն ստանալու արարողություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն երեքշաբթի երեկոյան մասնակցել է ԱՄՆ նոր քաղաքացիների՝ քաղաքացիություն ստանալու արարարողությանը, որը կայացել է Սպիտակ տանը՝ Հանրապետական կուսակցության ազգային նախընտրական համագումարի շրջանակում:
Քաղաքացիության ընդունման այդ հանդիսավոր արարողութունը, որը նախօրոք չէր ծանուցվել ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, անցկացրել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը:
Թրամփը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր Վուլֆի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու և այն Կոնգրեսի Սենատ հաստատման ուղարկելու մտադրության մասին: Տեղական ժամանակով ժամը 22;00-ից հետո Թրամփի ներկայությամբ ամերիկյան քաղաքացիություն է ստացել հինգ մարդ՝ Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից և Գանայից, որոնք վերջին տարիներին մշտապես բնակվել են ԱՄՆ-ում:
Արարարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներ: Այն նաև ցուցադրել են համագումարի պաշտոնական ինտերնետ-կայքում: Թրամփը շնորհավորել է ԱՄՆ նորաթուխ քաղաքացիներին՝ ասելով, որ ուրախ է ողջունել «նոր անդամներին» «հիանալի ամերիկյան ընտանիքում»:
ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Թրամփի մրցակիցը կլինի Ջո Բայդեը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը: