26/08/2020 10:35
Չեխիայի նախագահը կոտրել է ձեռքը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոտրել է ձեռքը՝ լուրերը դիտելուց հետո բազկաթոռից անհաջող ընկնելու պատճառով, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յիրժի Օվչաչեկը:
«Պարոն նախագահը երեկոյան հեռուստացույցով լուրեր էր դիտում, ավարտից հետո փորձել է կանգնել՝ չօգտվելով ձեռնափայտից կամ որևէ մեկի օգնությունից: Նա սայթակել է և ընկել, ինչի պատճռով կոտրել է ձեռքը»,- ասել է նա։
Նախագահը հոսպիտալացվել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Նրա ձեռքը կվիրահատեն։ Կյանքին վտնագ չի սպառնում: