26/08/2020 11:42
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների հարազատները չգիտեն, թե երբ է և ինչի հետևանքով է տեղի ունեցել իրենց ազգականի մահը․ փաստաբան
Պաշտոնական վարկածով կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց հարզատներն ու ազգականները չեն տեսել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Վահե Հովհաննիսյանը։
«Հիվանադոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո իրենց հարազատի հետ ոչ մի տեսակի կապ չեն ունեցել, ներառյալ՝ տեսակապ կամ հեռախոսազանգ։ Մահացածների հարազատներն ու ազգականները բոլորն անխտիր չգիտեն, թե երբ է տեղի ունեցել իրենց հարազատի կենսաբանական մահը։ Նրաք հստակ չգիտեն, թե որն է հանդիսացել մահվան պատճառը։ Իրենց մահացած ազգականին կամ հարազատին չեն տեսել, իսկ դիակը փակ, կնիքված դագաղով է հանձնվել», - ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց ազգականներն և հարսզատները պարտադիր մեկուսացման չեն ենթարկվել, եղել են դեպքեր, երբ ընտանիքներն անձամբ են վճարել հիվանդի բուժման ծախսերը:
Փաստաբանն ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հարազատներրին տրվող մահվան վկայականում նշված է անհասկանալի դասակարգիչ, որը հնարավոր չէ գտնել համացանցում, անգամ մասնագետների համար է այն խնդրահարույց։
«Բոլորի ազգականների և հարազատների մոտ կուտակված է դժգոհություն, որը գալիս է դեպքերի անորոշությունից, անգիտությունից, որովհետև ոչ մեկ այդ անձանց փաստաթուղթ չի տվել, թե երբ և ինչի հետևանքով է մահացել իրենց ազգականը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․
«Տեղի է ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտում և ոտնահարում»։