26/08/2020 09:14
«Հրապարակ». Ոստիկանների վրա դրված տուգանելու լիմիտն ավելացրել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարքային ոստիկանների շրջանում բուռն դժգոհություն է հասունանում. երեկ մեզ պատմեցին, որ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանելու իրենց վրա դրված «լիմիտն» ավելացրել են, եթե նախկինում օրական 10 քաղաքացու պիտի պարտադիր տուգանեին, որ համարվեր հանձնարարականը կատարված, ապա վերջին օրերին հինգով ավելացրել են. «Եթե 15 հոգու չենք տուգանում, գիշերը 12-ին են թողնում տուն գնանք, իսկ եթե տուգանում ենք, որ պահին ուզենք, կգնանք»։
Ոստիկանությունից, բնականաբար, կհերքեին այս տեղեկությունը, ուստի մեկնաբանություն չխնդրեցինք, քանի որ իրականությունն ավելի խոսուն է և շատերին է հայտնի, քան պաշտոնական հերքումները»։