27/08/2020 19:27
Լոնդոնը և Վաշինգտոնը բանակցում են մեկուսացման ավարտի շուրջ
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ իշխանությունները փնտրում են երկրների միջև ավիահաղորդակցություն իրականացնելու հնարավորություն՝ խուսափելով ժամանումից հետո 14-օրյա կարանտինի անհրաժեշտությունից: Այս մասին հայտնել է «The Daily Telegraph»-ը:
Նշվում է, որ բանակցություններ են ընթանում նոր կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկ ունեցող քաղաքների միջև տարածաշրջանային օդային կամուրջներ ստեղծելու ուղղությամբ:
«Լոնդոնի և Նյու Յորքի բացման վերաբերյալ կան բարձր մակարդակի քննարկումներ: Դրանք սկզբնական փուլում են, բայց շատ կարևոր է փորձել կապ հաստատել խոշոր առևտրային գործընկերոջ հետ, հատկապես՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի նախաշեմին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տեղեկություններով՝ Նյու Յորքում հաջողվել է մեկ շաբաթով պահպանել COVID-19-ի տարածվածությունը ցածր մակարդակը, մինչդեռ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հիվանդության և մահացության ցուցանիշով աշխարհի առաջատարը: