27/08/2020 11:24
Մայք Փենսը պաշտոնապես համաձայնել է ԱՄՆ փոխնախագահ առաջադրվել
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը համաձայնել է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից ներկայիս պաշտոնին երկրորդ ժամկետով՝ չորս տարով, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր Հանրապետական կուսակցության աջակցությամբ և Բարձրյալի ողորմությամբ ես խոնարհաբար ընդունում եմ Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և այդ պաշտոնում ծառայելու ձեր որոշումը», - հայտարարել է Փենսը Հանրապետական կուսակցության համագումարում։
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար: