27/08/2020 20:05
Հարավային Կորեայի խորհրդարանը փակվել է` լրագրողներից մեկի մոտ COVID-19-ի հայտնաբերման պատճառով
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքն այն բանից հետո, երբ խորհրդարանում հավատարմագրված լուսանկարիչներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հայտնում է «Yenhap»-ը:
Այս որոշումը կայացվել է իրավիճակի անհապաղ քննարկումից հետո, ասել է աղբյուրը:
Հինգշաբթի նախատեսված խորհրդարանական ինը հանձնաժողովների հանդիպումները հետաձգվել են: Հայտնի է, որ հինգշաբթի առավոտյան այդ լուսանկարչին հաջողվել է մասնակցել միջոցառումներից մեկին, այնուհետև եկել են նրա թեստի արդյունքները:
Պարզվել է, որ վարակված անձի հետ շփվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ իշխող կուսակցության 14 բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նրանք, հավանաբար, բոլորը պետք է թեստ հանձնեն և ինքնամեկուսացվեն: